Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բելառուսը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների բարոմետր

Բելառուսը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների բարոմետր
03.11.2019 | 11:51

Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրի խզումը, Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ռազմական հզորության մեծացումը ուժեղացրեց ճնշումը Եվրոպային սահմանամերձ երկրների վրա, հատկապես՝ Բելառուսի: Բելառուսը իր ռազմավարական դիրքից օգուտներ քաղեց՝ հանդես գալով միջնորդ կողմերի միջև, բայց ոչ մեծ տարածքն ու աշխարհագրական դիրքը ավելի մեծ ռիսկեր, քան պլյուսներ են Մինսկի համար:


Մինսկը չի կարող հանել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև լարվածությունը, փոխարենը պատկերացում է տալիս իրական մասշտաբների ու ինտենսիվության մասին այնպիսի հարցերում, ինչպես Ուկրաինայի կոնֆլիկտը և սպառազինությունների վերահսկողության ապագան: Հազիվ թե հնարավոր է ավելի դաժան նախազգուշացում: «Մարդկությունը յոթմղոնանոց քայլերով մոտենում է գծին, որից այն կողմն անդունդն է»՝ հեկտեմբերի սկզբին հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն միջազգային փորձագետներին ու պաշտոնյաներին ուղղված եելույթում՝ «Մինսկյան երկխոսություն» համաժողովում: «Անվստահության աստիճանը և Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը հասել է սահմանագծին: Ընդամենը մի քանի րոպեում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կարող են անցնել չկանխամտաածված լոկալ կոնֆլիկտից մինչև միջուկային պատերազմ ճանապարհը»: Բելառուսի համար Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը հատկապես տագնապալից է՝ հաշվի առնելով նրա վիճակը երկու տերությունների միջև, երբ հրթիռների չտարածման համաձայնագրի չեղարկումից հետո միջուկային զենքի չտարածման երաշխիքների մի մասը ևս փլուզվեց: Ավելին՝ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը մեծացնում են ռազմական հզորությունը Բելառուսի մերձակայքում՝ Լիտվայում ու Լեհաստանում: Մինսկը ունիկալ հնարավորություն ունի ցույց տալու՝ ուր է փչում Ռուսաստան-Արևմուտք դիմակայության քամին:
Որքան ուժեղ է Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայությունը, այնքան Բելառուսը խոր է խրվում: Այդ ոչ մեծ, բայց ռազմավարական կարևոր երկիրը բարոմետրի դեր է խաղում ապագայի հեռանկարները գնահատելիս:


Լուկաշենկոյի հայտարարությունները կարող են չափազանցություն գնահատվել, բայց արտահայտում են բելառուսների տագնապը: Անհանգստության զգացողությունը ընդհանրապես բնորոշ էր համաժողովին, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նախկին ԽՍՀՄ երկրների ու Չինաստանի ներկայացուցիչները հավաքվել էին՝ փորձելու գտնել տարածաշրջանային անվտանգության խնդրի լուծումներ: Համաժողովը ցույց տվեց, որ մասնակիցները հակադիր դիրքերում են, հատկապես ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Ռուսաստանի ու Արևմուտքի, հատկապես Մոսկվայի ու Վաշինգտոնի դիմակայությունը հետևանք է շահերի խորացած կոնֆլիկտի, երբ Մոսկվան ձգտում է նախկին ԽՍՀՄ-ի պետություններին ավելի ներքաշել իր ազդեցության գոտի, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն փորձում են նրանց հեռու պահել Մոսկվայի ուղեծրից: Եվրոպական ծայրամասային երկրների համար, ինչպես Ուկրաինան, որ աշխարհագրորեն խոցելի են ու գտնվում են առաջնագծում, դիմակայությունն ու շահերի կոնֆլիկտը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Բելառուսը փորձում է այդ հետևանքներից խուսափել: Երկար ժամանակ Մինսկը Մոսկվայի մերձավոր դաշնակիցն էր, բայց Կիևում Եվրամայդանից ու հաջորդած կոնֆլիկտից հետո Բելառուսի կառավարությունը փոխեց մարտավարությունը՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև միջնորդի դեր ստանձնելով: Այդ անցումն ուներ և քաղաքական, և աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Քաղաքական, որովհետև Լուկաշենկոն ուզում է խուսափել Յանուկովիչի ճակատագրից, աշխարհաքաղաքական, որովհետև Բելառուստ դեմ է ուկրաինական կոնֆլիկտի մեջ ներքաշվելուն կամ նման միջնորդավորված պատերազմին: Մինսկը դարձավ բանակցությունների վայր ուկրաինական կոնֆլիկտի շուրջ: Բելառուսը որոշ չափով փոխեց վերաբերմունքը ընդդիմությանը և կապեր հաստատեց Արևմուտքի հետ, ի պատասխան ԵՄ-ն թուլացրեց պատժամիջոցները: Բելառուսը ձգտում է Ռուսաստանից չհեռանալ, որ չվանի Մոսկվային: Փաստացի՝ ռազմավարական մերձեցումը ՌԴ-ի հետ վերջին տարիներին միայն խորացել է: Չնայած Մոսկվայի հետ տարաձայնություններին՝ Բելառուսը ԵԱՏՄ ու ՀԱՊԿ հավատարիմ անդամ է, որտեղ գլխավոր դերում Մոսկվան է: Բելառուսն ամեն կերպ խուսափում է իր տարածքում ռուսական ավիաբազա ունենալուց, որ պահպանի ավելի մեծ ինքնավարություն, սակայն ավելի սերտ է ինտեգրվում Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում, համատեղ ՀՕՊ-ի ու ինքնաթիռների գնման միջոցով: Բելառուսը իր խոր անհանգստությունն է արտահայտել ԱՄՆ-ի ռազմական էքսպանսիայից Լեհաստանում ու լրացուցիչ բրիգադի Լիտվայում տեղակայումից: Մինսկը խոստացել է արձագանքել՝ նշելով, որ իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ տեսակետը կարող է փոխել: Փաստացի՝ Բելառուսը փորձում է պահպանել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հավասարակշռությունը, որպեսզի նվազեցնի ռիսկերը և պարզի իր հնարավորությունները, միաժամանակ՝ կապեր հաստատի այլ ազդեցիկ տերությունների՝ հատկապես Չինաստանի հետ: Մինսկի համար Պեկինը հատկապես կարևոր է, որովհետև ուզում է ընդգրկվել Արևելյան Եվրոպայում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում: Հաշվի առնելով գերտերությունների ռազմավարական մրցակցությունը, ինֆրակառուցվածքային միջմայրցամաքային վիթխարի նախագծերը, սպառազինությունների մրցավազքը, իր տարածքի չափերն ու վիճակը ավելի ազդեցիկ հարևանների շրջապատում, Բելառուսը վճռական քայլեր անել չի կարող: Բայց կարող է երկխոսության հարթակ դառնալ, որպեսզի ձևավորի գերտերությունների միջև երկխոսություն ու պահպանի իր համար մանևրի տարածություն բարդ իրավիճակում:
Յուջին Չաուսովսկի, Stratfor


Հ.Գ. Որոշակի վերապահումներով՝ Բելառուսի փոխարեն կարող եք Հայաստան կարդալ ու ամեն ինչ ճիշտ կլինի: Բայց Հայաստանը չի փորձում երկխոսության հարթակ դառնալ մեր տարածաշրջանում՝ ապահովելով իր համար մանևրի տարածք՝ ոչ ռուս-վրացական, ոչ ԱՄՆ-Իրան կոնֆլիկտում: Իզուր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ